Էլիզա Մելքոնյան. Ես հասկացա, որ ինձ համար անհնարին ոչինչ չկա
24 Հոկտեմբերի, 2022

Էլիզա Մելքոնյան. Ես հասկացա, որ ինձ համար անհնարին ոչինչ չկա


Հայաստանցի քառասունչորսամյա Էլիզա Մելքոնյանը, ով բազմակի հաշմանդամություն ունի, աշխատում է որպես ուսուցչի օգնական։

Նա մեկն է 32 կանանցից և աղջիկներից, որոնք մասնակցել են Եվրոպական միության աջակցությամբ՝ «Ագաթ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացին:

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար շատ բարդ է Հայաստանում աշխատանք գտնելը: Ինքս էլ շատ դռներ եմ թակել, բայց դրանք մնացել են փակ»,- ասում է Էլիզան։

Ահա, թե ինչու է Էլիզան որոշել մասնակցել դասընթացին. «Ես ցանկանում էի առավել ինքնավստահ եւ ֆինանսապես անկախ լինել»:

Դասընթացից հետո «Անկախ կյանք» ռեսուրսային կենտրոնում Էլիզան ընդունվել է աշխատանքի՝ որպես ուսուցչի օգնական:

«Ես աշխատում եմ ուսուցչի հետ և աշակերտներին օգնում սովորել կյանքի հմտություններ ու գրագիտություն»,- ասում է նա:

Առաջին օրը Էլիզան մտավախություն է ունեցել, որ չի կարողանա աշխատել. «Բայց հետո հիշեցի դասընթացի ժամանակ ինքնավստահության մասին քննարկումներն ու արագ ազատվեցի այդ մտահոգությունից։ Երբ մտածում եմ երեխաներին կրթելու կարողության եւ անկախ լինելու իմ քաջության մասին, հասկանում եմ, թե որքան երջանիկ եմ»:

Էլիզան կարևորում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ աջակցություն ստանան ու նաև հավատան իրենք իրենց եւ իրենց հնարավորություններին:

«Անհրաժեշտ է հզորացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, խրախուսել նրանց, որ վստահեն իրենց ուժերին և բացահայտեն իրենց ուժեղ կողմերն ու տաղանդները: Դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ ինձ հետ դասընթացի ժամանակ»,- ասում է նա։

Աշխատանքում հաջողության հասնելու Էլիզայի գրավականը հաստատակամությունն է, որը կարևոր է նաև կյանքի այլ հարցերում, ինչպես օրինակ՝ նրա հոբբիի՝ հելյունագործության դեպքում:

Էլիզան աշխատում է երեխաների հետ «Անկախ կյանք» ռեսուրսային կենտրոնում,  սեպտեմբեր, 2020թ․
Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյան/Ագաթ ՀԿ

 

«Նույնը ձեռագործության դեպքում էր: Մի քանի անգամ չստացվեց: Ես քանդում էի թելը և նորից ու նորից հյուսում։ Վախենում էի, որ հաշմանդամությանս պատճառով չեմ կարողանա գործել»,- ասում է նա։

Ի վերջո, Էլիզան հաջողել է։ Նա ոչ միայն կարողացել է հելյունով գործել, ալև իր հոբբին վերածել է եկամտի աղբյուրի:

«Չեք պատկերացնի, թե որքան հուզված էի, երբ տեսա արդյունքը: Ինձ համար դա իսկական հաղթանակ էր: Երբ առաջին անգամ վաճառեցի աշխատանքս, երեխայի պես երջանիկ էի»,- ասում է Էլիզան:

Էլիզան աջակցություն է ստացել «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,