Էկոլոգիապես մաքուր և հասանելի. Հայաստանը սկսում է սինթեզ գազ օգտագործել
17 Սեպտեմբերի, 2018

Էկոլոգիապես մաքուր և հասանելի. Հայաստանը սկսում է սինթեզ գազ օգտագործել


Ջեռուցումը կարևոր խնդիր է Հայաստանի համար, քանի որ երկիրը չունի բնական գազի և նավթի պաշարներ: Թեև հարավկովկասյան երկիրը արտադրում է ատոմային էներգիա, ջեռուցման համար օգտագործվող էներգիայի հիմնական աղբյուրը բնական գազն է, չնայած այն հանգամանքին, որ այն ո՛չ մատչելի է, ո՛չ էլ էկոլոգիապես մաքուր: Մյուս կողմից բիոզանգվածը բնական գազը բնական գազի, ատոմային էներգիայի և նավթի ավելի շահավետ տարբերակ է. այն ապահովում է նույն որակը, ավելի էժան է և ավելի էկոլոգիապես մաքուր: Հայաստանը այս առումով մեծ ներուժ ունի:

Եվրամիությունը իր տարբեր նախաձեռնություններով և ծրագրերով աջակցում է կանաչ էներգիայի զարգացմանը և բիոզանգվածի՝ Հայաստանում օգտագործմանը: Նման ծրագիր է «Գյուղական համայնքների համար բիոզանգվածով ջեռուցման լուծումներ» ծրագիրը, որի նպատակն է լուծել Հայաստանի գյուղական համայնքներում ջեռուցման հետ կապված խնդիրները: Նախագիծը նաև կազմակերպել է իրազեկման արշավներ՝ բացատրելու համար կանաչ էներգիայի օգուտները, և թե ինչպես տեղի բնակիչները կարող են ստանալ ԵՄ աջակցություն: Նախագծի շրջանակներում Հայաստանի վեց համայնքների տրվել էկոլոգիապես մաքուր և կայուն բիոզանգվածով աշխատող ջեռուցման համակարգեր: Համայնքները հիմա օգտագործում են դրանք՝ ջեռուցելու համար իրենց մանկապարտեզները, դպրոցները, ջերմոցները: Շնորհիվ Եվրամիության աջակցության՝ գյուղական համայնքներում բնակվող մարդիկ հնարավորություն ունեցան լուծել անլուծելի թվացող խնդիրներ: Սա նաև նպաստեց մարդկանց մնալ իրենց բնակավայրերում և օգնել զարգացնել կանաչ էներգիան:

Ֆինանսական և էկոլոգիական օգուտներ

«Գյուղական համայնքների համար բիոզանգվածով ջեռուցման լուծումներ» նախագծի իրականացման ընթացքում, «Բարվա» ինովացիոն կենտրոնը Թալինում ստեղծել էր ջերմոց, որը ձմռանը ջեռուցվում էր բիոզանգվածով: Այն ծառայում էր իբրև ցուցասրահ, որտեղ մարդիկ, որոնք հետաքրքրված են բիոզանգվածով ջեռուցմամբ, հնարավորություն ունեին ծանոթանալ բիոզանգվածով աշխատող կաթսաների աշխատանքին և ինչպես կարող են դրանք օգտագործել ողջ տարվա ընթացքում բանջարեղեն աճեցնելու համար: Նախագծի ավարտից հետո ֆերմեր Արթուր Գասպարյանը խնդրեց «Բարվա» ինովացիոն կենտրոնին վարձով տրամադրել ջերմոցը: Նա այժմ աճեցնում է տարբեր բանջարեղեն՝ հիմնականում լոբի, լոլիկ, սմբուկ, և վաճառում է դրանք տեղի շուկայում: Շնորհիվ ջերմոցի ջեռուցման համակարգին, նա կարող է աճեցնել բանջարեղեն նոյեմբերից մինչև մարտ:

Սկզբում, երբ Արթուրը նոր էր սկսել վարձակալել ջերմոցը, նա ջեռուցում էր այն բնական գազով: Ինչևէ նա շուտով հասկացավ, որ այն շատ թանկ է և մատչելի չէ իր համար: Նա դիմեց «Բարվա»-ի մասնագետներին՝ այլընտրանքային լուծումներ գտնելու համար:

Արդյունքում՝ կենտրոնը նախագծեց հատուկ կաթսաներ «Pyrogen» անվանումով: Կաթսաները ունեն մինչև 100 կՎտ հզորություն և ունեն երկու խցիկ: Բիոզանգվածը այրվում է առաջին խցիկում: Քիչ թթվածնի առկայության դեպքում բիոզանգվածը ոչ թե այրվում է, այլ՝ ծխեցվում: Այս եղանակով ստեղծված սինթեզ գազը այրվում է երկրորդ խցիկում:

Արթուրը տեղադրում է կաթսան իր ջերմոցում և պնդում է, որ այն շատ ավելի մատչելի է, քան այլընտրանքները. «Խնայելով էինք օգտագործում գազը, արևոտ եղանակին նույնիսկ անջատում էինք, որովհետև շատ թանկ էր»,- ասում է Արթուրը՝ նշելով, որ հիմա համաչափ ջեռուցում են՝ առանց դադարների, ինչը դրական ազդեցություն է ունենում նաև բույսերի վրա անդադար ջեռուցման դեպքում կարողանում են որակյալ արտադրանք մատուցել: Իսկ որակական տարբերություն, նրա խոսքերով, չկա՝ սինթեզ գազը բնական գազին հավասար ջեռուցում է ապահովում:

«Վառելիքի ծախսը մոտ քառակի պակասել է», – ասում է Արթուրը՝ հավելելով, որ առաջ ամսական վճարում էին մոտավորապես 500 000 դրամ գազի համար, իսկ այժմ՝ 150-200 հազար դրամ, ինչը բավականին թեթևացրել է ֆինանսական բեռը և հարմարավետ դարձրել իրենց կյանքը:

Նա հատկապես առանձնացնում է բիոզանգվածի օգտագործման հանգամանքը, որը ոչ միայն հարմար է օգտագործել, այլեւ էկոլոգիապես մաքուր է: Որպես բիոզանգված օգտագործում են հիմնական ծառերի չոր տերևները և ճյուղերը, որոնք ձեռք են բերում հիմնականում ծառերն էտելուց հետո. «Վնաս չենք տալիս շրջակա միջավայրին, ստանում ենք նույն էներգիան, նույն արդյունքը` ավելի էժան, մեր ժողովրդին էլ տալիս ենք ավելի որակյալ բանջարեղեն: Այս կաթսան օգտագործելով՝ միանգամից մի քանի խնդիր լուծեցինք»:

  • Arthur Gasparyan
  • Greenhouse heated with synthesis gas
  • Biomass boiler

Բիոզանգվածը՝ բնական գազին այլընտրանք

ԵՄ աջակցություն ստացած «Գյուղական համայնքների համար բիոզանգվածով ջեռուցման լուծումներ»-ը ներշնչեց «Բարվա» ինովացիոն կենտրոնին շարունակել աշխատանքը և զարգացնել կանաչ էներգիայով լուծումները: Գիտակցելով ծրագրի նշանակությունը և արդյունավետությունը կենտրոնը շարունակեց նախագծել կենսազանգվածով աշխատող էկոլոգիապես մաքուր կաթսաներ: Հասկանալի է, որ նախագիծը, չնայած այն հանգամանքին, որ արդեն ավարտել է, որպես կատալիզատոր է ծառայել Հայաստանում կանաչ էներգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների համար:

Օրինակ՝ ժամում 100 կվտ հզորություն ստանալու համար օգտագործվում է 15 կիլոգրամ բիոզանգված, ինչը բավարար է 1000 մ2 տարածք ջեռուցելու համար: Սա մոտավորապես հինգ անգամ ավելի էժան է, քան բնական գազը:

Կաթսաները երեք տարբեր հզորության են: Առաջին տարբերակը տալիս է ջեռուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիան, երկրորդ տարբերակը բացի ջեռուցումից տալիս է նաև տաք ջուր, իսկ երրորդ տարբերակը՝ այդ ամենին գումարած նաև էլեկտրաէներգիա: Այդ էլեկտրաէներգիան կարելի է օգտագործել ինչպես սեփական կարիքները հոգալու համար, այնպես էլ վաճառել ցանցերին:

Pyrogen 20-ի դեպքում՝ օգտագործելով էլեկտրաէներգիայի մի մասը, տարվա ընթացքում հնարավոր է արտադրել 120 000 կվտ/ժ էներգիա, որը 25 դրամով վաճառելու դեպքում կստանանք տարեկան 3 միլիոն դրամ եկամուտ՝ ամսական 250 000 դրամ: Իսկ Pyrogen 100-ի դեպքում ամսական եկամուտը կարող է համապատասխանաբար կազմել ավելի քան 1 միլիոն դրամ:

Կաթսաները շատ մատչելի. Pyrogen20-ի արժեքն է 400 000 դրամ, իսկ Pyrogen100-ինը՝ 1 200 000 դրամ: Որպես բիոզանգված կարելի է օգտագործել ծառի չորացած տերևները, ճյուղերը,ցորենի ծղոտը, բոլոր տեսակի մշակաբույսերի թափոնները, օրինակ՝ ծխախոտի ցողունները, վայրի բամբուկը: Կաթսաները նաև էկոլոգիապես մաքուր են, այսինքն՝ վնասակար արտանետումներ չեն կատարում, որոնք առկա են քարածխի, նավթի, բնական գազի մեջ, իսկ օգտակար գործողության գործակիցը հասնում է 95 տոկոսի:

  • Ruzanna Grigoryan
  • Greenhouse heated with synthesis gas
  • Arman Vardanyan

Հեղափոխություն գյուղական կյանքում

«Բարվա» ինովացիոն կենտրոնի ինժեներ Արման Վարդանյանը ջանքեր է գործադրել, որպեսզի  կաթսաներով հետաքրքրվեն ջերմոցների սեփականատերերը: Նրանով կարող են ջեռուցել մինչև նաև դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի շենքեր:

«Աշխատել ենք հնարավորինս պարզ լինել: Այսինքն՝ բարդ էլեկտրոնիկա, տարբեր ֆունկցիաներ չենք ներդրել, որովհետև անիմաստ է»,- ասում է Արմանը՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել են բազմաթիվ մարդկանց հետ շփվելով և հասկանալով, թե որն է շուկայի պահանջարկը:

Արմանը հավատացած է, որ այս եղանակով հնարավորություն կա էականորեն փոխել գյուղական վայրերում կյանքի որակը: Շատ գյուղեր թեկուզ և ունեն գազիֆիկացում և կաթսաներ, սակայն նախընտրում են ջեռուցման այլ եղանակներ, քանի որ բնական գազը թանկ է: Նա կարծում է, որ սինթեզ գազը կարող է այլընտրանք հանդիսանալ բնական գազին, քանի որ այն շատ մատչելի է՝ նրա արժեքը 30 դրամ է՝ բնական գազից մոտ հինգ անգամ ավելի էժան:

  • Arthur Gasparyan
  • Greenhouse heated with synthesis gas
  • Biomass boilers

«Բարվա»-ում այս եղանակը հեղափոխական են համարում, քանի որ, ըստ կատարված հաշվարկների, Հայաստանում երեք անգամ շատ բիոզանգված կա, քան անհրաժեշտ է: Եվ եթե այս եղանակը մասսայականացվի, Հայաստանը նույնիսկ կարող է էլեկտրաէներգիա արտահանել: Նրանք ծրագրում են կաթսաներն արտադրել Հայաստանում, ինչը երկրում բազմաթիվ աշխատատեղեր կբացի, խնայողություններ կկատարվեն, էներգիայի գինը կարող է նվազել, Հայաստանը կկարողանա էներգետիկ կախվածության բեռը նվազեցնել:

Չնայած, որ «Գյուղական համայնքների համար բիոզանգվածով ջեռուցման լուծումներ» նախագիծն արդեն ավարտվել է, գաղափարը՝ Հայաստանում խթանել և զարգացնել կանաչ, մատչելի էներգիան շարունակվում է: Կենսազանգվածը Հայաստանում մեծ հնարավորություն ունի, և նրա օգտագործումը ոչ միայն կլուծի անհատների խնդիրներ, բայց նաև կարող է լուծումներ առաջարկել երկրի տնտեսական խնդիրներին՝ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Synthesis gas, Armenia


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,