Լիզա Գրիգորյան. Դատավոր, ով հաճախ է առնչվում ընտանեկան բռնության գործերին
4 Մարտի, 2019

Լիզա Գրիգորյան. Դատավոր, ով հաճախ է առնչվում ընտանեկան բռնության գործերին


Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը շատ է առնչվել նմանօրինակ գործերի:

Նախքան դատավոր աշխատելը նա եղել է փաստաբան, հաճախ է առնչվել կանանց իրավունքների ոտնահարման խնդրին:
“Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կանանց իրավունքների հարցը շատ ակտուալ է այն առումով, որ հաճախ դրանք ոտնահարվում ու խախտվոմ են: Եվ այդ առումով կարող եմ առանձնացնել ամենալուրջ խնդիրներից մեկը, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը կամ կանանց նկատմամբ բռնությանը”,- ասում է Լիզա Գրիգորյանը:

Մեզ հետ զրույցում Լիզա Գրիգորյանն նշում է՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում նշանակալի քայլեր են ձեռնարկվել օրենսդրության բարելավման ուղղությամբ:

2017 թվականի վերջին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի կոնվենցիան՝ կանանց դեմ բռնության և ընտանկան բռնության վերաբերյալ, որը հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա: Իսկ 2017 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի օրենքը, որը նախատեսում է որոշակի գործուն մեխանիզմներ կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու կամ դրանք կանխարգելելու ուղղությամբ: Լիզա Գրիրգորյանն ասում է, որ նախքան օրենքի ընդունումը, դատական մարմիններն ընտանեկան բռնության գործերին առնչվում էին միջնորդավորված, այս գործերը որպես կանոն դատարան չէին հասնում, քննվում էին ոստիկանությունում, երբ կար տուժողի բողոքը կամ առկա էր մարմնական վնասվածք: Այսինքն՝ հայաստանյան դատարանները ռեսուրսներ ու մեխանիզմներ չունեին, որ այդ գործերով բռնության դեպքերը քննության առարկա դարձնեին:

  • Liza Grigoryan
  • Photo: Shutterstock
  • Liza Grigoryan

Ընտանեկան բռնությանն առնչվող գործերով պրոֆեսինալ ու անաչառ քննություն կամ դատավարություն իրականացնելու համար հայ մասնագետները կարևորում են իրենց վերապատրաստման հնարավորությունները: Նախորդ տարի Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվեց «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համար արդարադատության մատչելիության բարելավումը» դասընթացը՝ միտված իրավապահ մարմինների աշխատակիցների և որոշում կայացնող անձանց, այդ թվում՝ դատավորների ուսուցմանը: Լիզա Գրիգոյանն ասում է, որ այս դասընթացի գլխավոր նպատակն էր ձևավորել մի խումբ, որը հետագայում աշխատանք կտանի նմանօրինակ գործերով:

«Հիմնական նպատակը եղել է Ստամբուլի կոնվենցիայի և կանանց իրավունքների վերաբերյալ միջազգային ստանդարտների ներկայացումը: Դասընթացն ուղղված է եղել այդ միջազգային ստանդարտների և տեղական օրենքների կիրառման ասպեկտներին: Այդ քննարկումների ընթացքում պարզվեց, որ բավական հակասություններ կան միջազգային ստանդարտների և տեղական օրենքների ու պրակտիկայի միջև: Նպատակը նաև այն էր, ուսուցանել, թե իրավակիրառ մարմինները ինչպես կիրառեն միջազգային ստանդարտներն այն դեպքում, երբ մենք որոշակի բացեր ու հակասություններ ունենք տեղական օրենքներում»,- մանրամասնեց դատավորը:

Ստամբուլի կոնվենցիան, նրա խոսքով, նաև պետություններին առաջարկում է, որպեսզի ունենան միջգերատեսչական խմբեր, որոնք կկորդինացնեն այս աշխատանքները:
«
Հաշվի առնելով, որ Հայաստանը դեռ նման փորձ չունի այս հարցերում, հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է այս թիմի ձևավորումը, թե ինչպես պետք է տեղի ունենա թիմի համագործակցված աշխատանքը: Հետագայում ստեղծվելիք թիմի նպատակը պետք է լինի մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի հատնաբերվեն ու կանխարգելվեն ընտանեկան բռնության այն դեպքերը, որոնք բերում են ողբերգության»,- ասում է Լիզա Գրիգորյանը:
Այս
դասընթացների ընթացքում, նրա խոսքով, բավական մեծ փոփոխություն տեղի ունեցավ իրավակիրառ մարմինների, հատկապես քննչական ու դատախազության համակարգի աշխատակիցների պատկերացմներում, թե ինչպես պետք այս գործերով կիրառել օրենսդրությունը:
«Մենք տեսանք, թե ինչպես ժամանակի ընթացքում այդ անձնաց մոտ փոխվեցին պատկերաց
ումներն ու մոտեցումներն այս հարցի նկատմամբ: Այսինքն՝  հասկացան, որ այս գործերով պետք է լինի գենդերային հատուկ մոտեցում, որը հնարավորություն կտա արդյունավետ պայքարել խնդրի դեմ»,- ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

Article published in ArmenianRussian and English by Lragir.am



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,