Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դեկտեմբերի 11-ին հայտարարեց Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկին՝ «Ինեկոբանկ»-ին 97 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ տրամադրելու մասին։
Ֆինանսական փաթեթի հիմնական մասը՝ 90 միլիոն եվրոն, վարկային միջոցներ են, որոնք Ինեկոբանկը տրամադրելու է մասնավոր հատվածի հաճախորդներին։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ընդլայնմանը, ներդրումների աճին եւ կօգնի ընկերություններին բարձրացնել մրցունակությունն ու դիմադրողականությունը։ Վարկային միջոցների առնվազն 20 տոկոսը ուղղվելու է էներգախնայող, վերականգնվող էներգիայի եւ կլիմայական կայունության նախագծերին։
Լրացուցիչ 7 միլիոն եվրոն Ինեկոբանկին կտրամադրվի EU4Business – ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում։ Այս միջոցները նախատեսված են հատուկ այն ընկերությունների համար, որոնք ներգրավում եւ ապահովում են աշխատատեղեր տեղահանված անձանց համար՝ նպաստելով նրանց սոցիալ-տնտեսական ներառմանը։ Այս փաթեթը նաեւ հնարավորություն կտա բիզնեսներին ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարձրացնել ծառայությունների որակը եւ համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Միջոցների առնվազն 70 տոկոսը նախատեսվում է ուղղել կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, ինչը կնպաստի մրցունակության եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Ծրագրից օգտվող ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ներդրումային դրամաշնորհներ, որոնք կարող են կազմել վարկի մինչեւ 35 տոկոսը։ Վարկավորումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի տեղական արժույթի ծրագրի շրջանակում, ինչը ձեռնարկություններին թույլ կտա իրականացնել ներդրումներ` փոխարժեքային տատանումներից անկախ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,