ՎԶԵԲ-ն ավելի քան 38 միլիոն եվրո վարկ է տրամադրում Ակբա բանկին՝ Հայաստանում երիտասարդների կողմից հիմնված բիզնեսները ֆինանսավորելու համար
11 Դեկտեմբերի, 2025

ՎԶԵԲ-ն ավելի քան 38 միլիոն եվրո վարկ է տրամադրում Ակբա բանկին՝ Հայաստանում երիտասարդների կողմից հիմնված բիզնեսները ֆինանսավորելու համար


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ընդլայնում է Հայաստանում երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորումը՝ նոր վարկ տրամադրելով երկրի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկին՝ Ակբա բանկին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին հայտարարել է ՎԶԵԲ-ը։

38.2 միլիոն եվրո արժողությամբ այս ֆինանսական գործիքը, որին աջակցում է Եվրոպական միությունը, Կովկասյան տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջինն է, որը նախատեսված է հատուկ երիտասարդ ձեռնարկատերերի համար։ Այն կընդլայնի երիտասարդների կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը՝ օգնելով երիտասարդներին զարգացնել իրենց բիզնեսը։

Ակբա բանկը կընդլայնի իր գործունեությունը երիտասարդ ձեռնարկատերերի եւ առաջին անգամ ֆինանսավորման հայտ ներկայացնող այլ վարկառուների շրջանում ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանից դուրս գտնվող մարզերում: Այս ֆինանսավորման նպատակն է խթանել աշխատատեղերի ստեղծումը, խրախուսել նորարարությունը եւ ամրապնդել Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգը՝ աջակցելով երիտասարդներին, ովքեր հաճախ են առնչվում ֆինանսավորում ստանալու դժվարությունների հետ:

Երիտասարդ ձեռներեցները ֆինանսավորում կստանան ՀՀ դրամով, ինչը նրանց թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից եւ ներդրումները կատարել ավելի կանխատեսելի միջավայրում։ Բացի ֆինանսավորումից, երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվեն նաեւ խորհրդատվական ծառայություններ՝ ուղղված մրցունակության բարձրացմանը, թվային գործիքների կիրառմանը եւ բիզնեսների երկարաժամկետ կայունությանը։

Եվրոպական միությունն այս ծրագրին աջակցում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) միջոցով, որը ստանձնում է ֆինանսական հնարավոր առաջին կորստի ռիսկը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործում է 1992 թվականից՝ իրականացված 236 ծրագրում ներդնելով շուրջ 2.7 միլիարդ եվրո։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,