
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ) հայտարարել է իր վերջին աշխատանքային ծրագրի հրապարակման մասին, որում ուրվագծված է ԹԹՄԵԿ 2023-2025 թվականների գործունեությունը:
Այս ժամանակահատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ 2024 թվականին, գործակալությունը կվերածվի Եվրոպական միության թմրամիջոցների գործակալության (ԵՄԹԳ): Այն կլինի բոլորովին նոր գործակալություն, որն օժտված կլինի ավելի լայն լիազորություններով և հագեցած կլինի ապօրինի թմրամիջոցների նկատմամբ ԵՄ պատրաստվածության ամրապնդման ավելի լավ գործիքակազմով։
ԹԹՄԵԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում թմրամիջոցների խնդիրն ավելի ու ավելի է կապված գլոբալ զարգացումների հետ և գտնվում է դրանց ազդեցության տակ՝ ընդգծելով ԵՄ-ից դուրս միտումների բացահայտման անհրաժեշտությունը: Գործակալությունը խոստանում է այս տարի ակտիվացնել համագործակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության տարածքի (EU4MD II), հատկապես՝ Վրաստանի (EMCDDA4GE), ինչպես նաև Արևմտյան Բալկանների, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.