Թայեքս. հանձնակատարներ Կուբիլիուսն ու Կոսը վերահաստատել են ԵՄ-ի հանձնառությունն ընդլայնմանը եւ գլոբալ գործընկերությանը
24 Ապրիլի, 2026

Թայեքս. հանձնակատարներ Կուբիլիուսն ու Կոսը վերահաստատել են ԵՄ-ի հանձնառությունն ընդլայնմանը եւ գլոբալ գործընկերությանը


Ապրիլի 22-ին եւ 23-ին ԵՄ պաշտպանության եւ տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ընդունել են անդամ պետությունների, գործընկեր երկրների եւ ավելի լայն ինստիտուցիոնալ զարգացման համայնքի ներկայացուցիչներին՝ վերահաստատելու ԵՄ-ի հանձնառությունն ընդլայնմանը եւ գլոբալ գործընկերությանը։

Ընդունելությունը կազմակերպվել էր ի նշանավորումն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքի՝ Թայեքսի (TAIEX) 30-ամյակի, որն առանցքային նշանակություն ունի ԵՄ թեկնածու երկրներին անդամակցության ճանապարհին օժանդակելու գործում։

«Եվրոպան կարող է շատ բան սովորել Ուկրաինայից։ Ինչո՞ւ չստեղծել Թայեքսի նման ուկրաինական ծառայություն՝ ԵՄ-ին եւ թեկնածու երկրներին աջակցելու համար։ Դրան կարող է հաջորդել Եվրոպական պաշտպանական միությունը Ուկրաինայի հետ», — X-ում գրել է Անդրիուս Կուբիլիուսը՝ շարունակելով. «Ընդլայնումը բխում է ԵՄ շահերից. այն օգնում է կառուցել ազատ, ամբողջական եւ խաղաղ Եվրոպա»։

ԵՄ անդամ պետությունների գիտելիքների եւ փորձի փոխանակման միջոցով Թայեքսն ամրապնդում է հանրային ծառայությունները, աջակցում է ԵՄ օրենսդրության ընդունմանը եւ խթանում ԵՄ անդամակցության հետ կապված բարեփոխումները՝ ապահովելով, որ գործընկեր երկրները զինվեն իմաստալից եւ տեւական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներով։

Թայեքսը նաեւ աջակցում է գործընկեր երկրներին ամբողջ աշխարհում՝ լուծելու կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են թվային փոխակերպումը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը, հանրային առողջապահությունը, տնտեսական արդիականացումը եւ նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

«Սույն աշխատանքն ամրապնդում է ԵՄ գործընկերությունները, բարելավում առեւտրային հարաբերությունները եւ խթանում է ԵՄ ստանդարտների ընդունումը՝ հիմնված համատեղ լավագույն փորձի վրա», — ասվում է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում հանձնակատար Կոսը հանձնեց Թայեքսի չեմպիոնների մրցանակները, որոնք շնորհվում են բարեփոխումների եւ համագործակցության ոլորտում բացառիկ փորձագիտական ներդրման համար։

Համաժողովին մասնակցեցին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության յոթ անդամներ Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից՝ իրենց ակտիվ մասնակցությունը բերելով քննարկումներին եւ բանավեճերին։

Նրանք նաեւ իրենց ներդրումն ունեցան «Թայեքսի դեմքերը» հոբելյանական արշավում՝ պատրաստելով կարճ տեսանյութերի տեսքով բազմաթիվ հարցազրույցներ, որոնք կարելի է դիտել պաշտոնական կայքում։

«Ես խորապես տպավորված եմ փոփոխություն կերտողների մասշտաբով եւ քանակությամբ, որոնց մենք հանդիպեցինք։ Մենք կապեր ենք հաստատել այլ տարածաշրջաններից բազմաթիվ երիտասարդ եվրոպական դեսպանների հետ եւ անպայման միասին կտարածենք արժեքավոր տեղեկատվություն Թայեքսի ազդեցության մասին», — նշել է Ուկրաինայից երիտասարդ եվրոպական դեսպան Աննա Շվեցը։

«Ոգեշնչող է անձամբ լսել տարիների ընթացքում արձանագրված կարեւոր առաջընթացի եւ Մոլդովայի ու այլ երկրների համար նախատեսված ապագա աջակցության մասին։ Այս փոփոխությունների իրականացմանը նպաստած այդքան շատ առաջնորդների, փորձագետների եւ մարդկանց տեսնելը հիշեցնում է ինձ, թե որքան կարեւոր նշանակություն ունեն համագործակցությունն ու ուժեղ հաստատություններն իմ երկրի ապագայի համար», — ասել երիտասարդ եվրոպական դեսպան Բեատրիս Ադեբայոն՝ Մոլդովայից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Թայեքսի 30-ամյակ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,