Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանական կլինիկական հիվանդանոցը (Hospital Clínico Universitario de Santiago de Compostela) ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ նոր հարթակ։
Կայքը ներառում է պատվաստումների հետ կապված 135 հարցերի պատասխանող տեսանյութերի և փոդքասթերի շարք։
Հարթակը նախատեսված է առողջապահության ոլորտի մասնագետների և ավելի լայն լսարանի համար, ովքեր հետաքրքրված են պատվաստանյութերի վերաբերյալ հարցերով:
Տեղեկատվությունը հասանելի է անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։
Փոդքաստները հասանելի են նաև Soundcloud, Spotify և Apple հարթակներում:
Հարցերն ու պատասխանները մեկտեղված են նաև PDF ձևաչափով, ուստի դրանք կարելի է տպել կամ կարդալ ցանկացած սարքի միջոցով:
Կարող եք նաև գրանցվել՝ հարթակի նոր հավելումների մասին արագ տեղեկանալու համար:
«ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը և պատվաստումային գործընթացը» հարթակ





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,