«Պաշտպանել Ուկրաինան». ԵՆԲ-ն լրացուցիչ 4 միլիարդ եվրո է խոստանում ուկրաինացի փախստականներին աջակցելու համար
12.04.2022

«Պաշտպանել Ուկրաինան». ԵՆԲ-ն լրացուցիչ 4 միլիարդ եվրո է խոստանում ուկրաինացի փախստականներին աջակցելու համար


Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հայտարարել է 2022 և 2023 թվականների համար 4 միլիարդ եվրո բյուջեով ծրագրի մասին՝ օգնելու ԵՄ անդամ պետությունների քաղաքներին և տարածաշրջաններին արձագանքել հրատապ ներդրումային կարիքներին և դիմակայել Ուկրաինայից ժամանած պատերազմի փախստականներին ընդունման և ինտեգրման մարտահրավերներին:

ԵՆԲ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը սպասող նոր ծրագիրն ուղղված է ֆինանսավորելու փախստականներին հանրային ծառայություններ մատուցող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների, ներառյալ բնակարանների, դպրոցների, հիվանդանոցների և մանկապարտեզների զարգացումը: Ֆինանսական աջակցությունը կլրացվի խորհրդատվական աջակցությամբ՝ ԵՄ անդամ պետությունների տեղական իշխանություններին ցուցաբերելով անվճար տեխնիկական օգնություն՝ տեղական կարիքների արագ գնահատման և համապատասխան ներդրումների պլանավորման, առաջնայնացման ու նախապատրաստման համար:

ԵՆԲ-ի տնօրենների խորհուրդը դեռևս 2022 թվականի մարտի 4-ին հաստատել է Ուկրաինայի համար ԵՆԲ համերաշխության փաթեթը: Որպես այդ փաթեթի մաս՝ ԵՆԲ-ն մարտի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի կառավարությանը հատկացրել է 668 միլիոն եվրոյի հրատապ իրացվելիության աջակցություն: Բացի այդ, ԵՆԲ-ն աշխատում է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ուղղությամբ, որպեսզի կառավարությունը կարողանա շարունակել կարևոր հանրային ծառայություններ մատուցել Ուկրաինայում մնացած քաղաքացիների համար: Այս միջոցները նախատեսված են աջակցելու տրանսպորտային, էներգետիկ, քաղաքաշինական և թվայնացման նախագծերին և հանդիսանում են Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ պատրաստված Ուկրաինայի համար համերաշխության փաթեթի մի մասը։

ԵՆԲ-ն կշարունակի ուսումնասիրել Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ աջակցելու հնարավորությունները, մասնավորապես վերջերս մեկնարկած InvestEU ծրագրի Սոցիալական ներդրումների և հմտությունների պատուհանի միջոցով:

ԵՆԲ-ի նախագահ Վերներ Հոյերն ասել է. «Մենք բոլորս ունայնացած ենք Ուկրաինային և նրա ժողովրդին հասցված սարսափելի ավերածություններից, որոնցից միլիոնավորները լքում են իրենց երկիրը՝ փնտրելով խաղաղություն և անվտանգություն: Սարսափը, որին ականատես ենք լինում, ամրապնդում է գործելու մեր վճռականությունը: Ուկրաինայի համար մեր նախնական համերաշխության փաթեթով և ԵՄ անդամ երկրների համար 4 միլիարդ եվրո արժողությամբ այս նոր ծրագրով մենք կաջակցենք Ուկրաինային և կօգնենք փախստականներին ընդունող համայնքներին՝ ապահովելով, որպեսզի վերջիններս կարողանան առաջարկել կենսական սոցիալական հարմարություններ՝ բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ»:

ԵՆԲ-ն իր այս աջակցության խոստումը տվել է ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար «Stand Up For Ukraine» («Պաշտպանել Ուկրաինան») գլոբալ դրամահավաքի ժամանակ, որը շաբաթ օրը Վարշավայում կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը, Կանադայի կառավարությունն ու «Global Citizen» միջազգային հասարակական կազմակերպությունը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,