Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ԵՄ-ՄԱԶԾ համատեղ ծրագիրը մտնում է շինարարության փուլ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։
Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի միջև միակ սահմանային անցակետն է։ Ակնկալվում է, որ ԵՄ դրամաշնորհով և ՎԶԵԲ վարկով ֆինանսավորվող Մեղրիի անցակետի արդիականացումը կավարտվի 2026 թվականին, որի շրջանակներում ՄԱԶԾ-ն hանդիսանում է ծրագրի իրականացման խորհրդատուն։
Ապրիլի 16-17-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչները համատեղ շրջայց են կատարել Մեղրիի սահմանային անցակետ: Այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքների ներկայիս վիճակին և տեղում քննարկել ծրագրի իրականացման մանրամասները:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,