Մահապատժի դեմ պայքարի եվրոպական եւ համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են մահապատժին իրենց դեմ լինելը
European Union, 2023
12 Հոկտեմբերի, 2023

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական եւ համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են մահապատժին իրենց դեմ լինելը


Հոկտեմբերի 10-ին նշվող Մահապատժի դեմ պայքարի եվրոպական եւ համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը վերահաստատել են մահապատժին իրենց անվերապահ դեմ լինելը, ներառյալ դրա վերականգնմանը, «բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում»։

«Մահապատիժն անմարդկային եւ նվաստացուցիչ պատժամիջոց է, որը մարդու արժանապատվության բացարձակ ժխտումն է։ Այն չի ծառայում որպես հանցագործության կանխարգելիչ միջոց եւ մահապատիժն արդարադատության սխալները դարձնում է անդառնալի»,- ասվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ հայտարարության մեջ։

Այս տարի լրանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) թիվ 13 արձանագրության ուժի մեջ մտնելու 20-ամյակը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում։ Այս պահի դրությամբ այն վավերացվել է Եվրոպայի խորհրդի անդամ 44 պետության կողմից։ ԵՄ-ը ողջունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից թիվ 13 Արձանագրության վավերացումը եւ Ադրբեջանի կողմից դրա ստորագրումը՝ խրախուսելով երկու անդամ պետություններին հնարավորինս արագ ավարտել վավերացման գործընթացը։

Բելառուսը միակ երկիրն է Եվրոպայում, որը դեռեւս մահապատիժ է կիրառում։ «ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդն իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ Բելառուսը մեկ տարուց քիչ ժամանակահատվածում երկրորդ անգամ երկարաձգել է մահապատիժը՝ այս անգամ պետական ծառայողների եւ զինվորականների նկատմամբ պետական դավաճանության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,