Մայիսի 9-ին Եվրոպական միությունը նշում է իր հիմնադրման օրը։ 1950 թվականի այս օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանն այսպես կոչված Շումանի հռչակագրում հայտարարեց ընդհանուր բարձրագույն մարմնի ներքո Եվրոպական ածխի եւ պողպատի համայնքի ստեղծման մասին։
Շումանի հռչակագրից հետո՝ 1951 թվականին ապրիլի 18-ին Փարիզում ստորագրվեց Եվրոպական ածխի եւ պողպատի համայնքի ստեղծման մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ մտավ 1952 թվականի հուլիսի 23-ին՝ Բելգիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ֆրանսիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի եւ Նիդեռլանդների (ներքին վեցյակ) կողմից վավերացումից հետո:
Այն հիմքեր ստեղծեց առաջին վերազգային եվրոպական կազմակերպության՝ Եվրոպական ածխի եւ պողպատի համայնքի ստեղծման համար: Չնայած այս առաջին պայմանագրի անմիջական նպատակը ածխի եւ պողպատի ընդհանուր շուկայի ստեղծումն էր, այն նաեւ նպատակ ուներ հիմք դնել տնտեսական համայնքի, որը աստիճանաբար կվերածվեր քաղաքական միության:
Պայմանագիրը նախատեսում էր Բարձրագույն մարմնի, Ընդհանուր ժողովի, Նախարարների հատուկ խորհրդի եւ Արդարադատության դատարանի ձեւավորում, որոնց հիման վրա հետագայում պետք է կազմավորվեին Եվրոպական միության ներկայիս հաստատությունները՝ Հանձնաժողովը, Խորհրդարանը, Խորհուրդը եւ Արդարադատության դատարանը։
Շումանի 1950 թվականի մայիսի 9-ի հռչակագրի նշանակությունը հաշվի առնելով՝ այս օրը նշվում է որպես «Եվրոպայի օր» եւ այժմ լայնորեն տոնվում է Եվրոպայում ու ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրներում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,