«Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետը» (ԱլԳ ՃԱԴ), որը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնություն է, Facebook-ում հրապարակել է Արեւելյան գործընկերության որոշ երկրներում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում գնահատված վնասի վերաբերյալ նոր տվյալներ։
ԱլԳ ՃԱԴ-ի տվյալներով՝ 2023 թվականին Արեւելյան գործընկերության երեք երկրներում մահվան ելքով եւ լուրջ վնասվածքներով պատահարների արժեքը հասել է մտահոգիչ մակարդակի․
«Ճանապարհատրանսպորտային պատահարները ոչ միայն կյանքեր են խլում, այլեւ ամեն տարի միլիարդավոր դոլարների տնտեսական վնասներ են պատճառում։ Այս ծախսերի մեծ մասը կապված է լուրջ վնասվածքների հետ, որոնք կարող են ընդմիշտ փոխել մարդկանց կյանքը։ Թվերից անդին ընտանիքներն են, համայնքները եւ ազգային տնտեսությունները, որոնք խորապես տուժում են», — ասվում է ԱլԳ ՃԱԴ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նախաձեռնությունը կոչ է անում ներդրումներ կատարել ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում՝ կյանքեր փրկելու եւ ֆինանսական բեռը նվազեցնելու համար։
«Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետն» Արեւելյան գործընկերության հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնությունն է, որի ընդհանուր նպատակը մինչեւ 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը 50 տոկոսով նվազեցնելն է։ Նախաձեռնությունն ապահովում է երկրների մակարդակով տվյալներ եւ գործում է որպես ճանապարհային անվտանգության ոլորտում ազգային տվյալների հավաքագրման, կառավարման եւ վերլուծության ամրապնդման կատալիզատոր: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ որպես Համաշխարհային բանկի կողմից աջակցվող տարածաշրջանային ճանապարհային անվտանգության դիտակետերի գլոբալ ցանցի մաս:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,