Հայաստանում իր գործունեությունն է ավարտում LEAD4Shirak ծրագիրը, որն աջակցել է 48 բիզնեսի եւ 84 համայնքային նախաձեռնությունների
EU in Armenia
27 Մարտի, 2026

Հայաստանում իր գործունեությունն է ավարտում LEAD4Shirak ծրագիրը, որն աջակցել է 48 բիզնեսի եւ 84 համայնքային նախաձեռնությունների


Մարտի 25-ին իր գործունեությունն ավարտեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագիրը (LEAD4Shirak)։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ազգային եւ տեղական գործընկերների հետ միասին մասնակցեց ծրագրի փակման միջոցառմանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է 48 բիզնեսի եւ 84 համայնքային նախաձեռնությունների, ստեղծել 117 նոր աշխատատեղ, ներգրավել հազարավոր բնակիչների՝ ամրապնդելով Շիրակի գյուղական համայնքների կարողությունները։

«Ծրագիրն ավարտվում է՝ իր հետեւում թողնելով ամուր տեղական գործընկերություններ, հզորացված համայնքներ եւ ներքեւից վեր զարգացման աշխատող մոդել։ ԵՄ ԼԻԴԵՐ մոտեցման տեղայնացման միջոցով Շիրակի համայնքները, բիզնեսը եւ քաղաքացիական հասարակությունը համատեղ աշխատել են՝ վեր հանելու տեղական ներուժը եւ ապահովելու ներառական աճ Շիրակում՝ որպես ամուր հիմք շարունակական, տեղական ներուժով առաջ մղվող կայուն զարգացման համար», — ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի նպատակն էր ինտեգրված, կայուն եւ մասնակցային գյուղական զարգացման միջոցով նպաստել աղքատության, անհավասարության եւ խոցելիության նվազեցմանը՝ կիրառելով ԵՄ ԼԻԴԵՐ մոտեցումը: Ծրագիրն ուղղված էր նաեւ խթանելու զբաղվածությունը, նպաստելու գյուղատնտեսության զարգացմանը, համայնքների հզորացմանը, բարելավելու գյուղական բնակչության կենսամիջոցներն ու ապահովելու դրանց դիմակայունությունը` միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը, ապահովելով գենդերային հավասարություն, ինչպես նաեւ օժանդակելով երիտասարդների եւ կանանց զորեղացմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ծրագրի արդյունքներն ամփոփող տեսանյութը Youtube-ում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,