Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը նոր ղեկավար ունի
20 Փետրվարի, 2026

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը նոր ղեկավար ունի


Փետրվարի 17-ին Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ/EUMA) նոր ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտտերին։

Սատու Կոյվուն ֆիննական ոստիկանության բարձրաստիճան սպա է՝ ազգային եւ միջազգային ծառայության ավելի քան 35 տարվա փորձով: Նա ունի միջազգային ծառայության հարուստ փորձ՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով Պաղեստինյան տարածքում, Ռուանդայում, Նամիբիայում եւ Կիպրոսում ՄԱԿ-ի եւ ԵՄ առաքելություններում: Մինչեւ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվելը, նա աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար (Էսպոո, Ֆինլանդիա):

ՀԵՄԱ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման ԵՄ ջանքերի կարեւոր բաղադրիչ է: Առաքելության խնդիրն է դիտարկել եւ զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին՝ նպաստելով նաեւ այդ տարածքներում մարդկային անվտանգությանը: ՀԵՄԱ-ի ներկայիս մանդատը գործում է մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը:

Առաքելությունը բաղկացած է ավելի քան 200 միջազգային եւ տեղական աշխատակիցներից: ՀԵՄԱ դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ԵՄ 25 անդամ պետություններից եւ երրորդ կողմ հանդիսացող մասնակից պետությունից՝ Կանադայից են:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Սատու Կոյվուի կենսագրություն

Հայաստանում ԵՄ առաքելություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,