Հայաստանում Եվրամիության նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
5 Սեպտեմբերի, 2023

Հայաստանում Եվրամիության նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին


Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար Վասիլիս Մարագոսը սեպտեմբերի 4-ին պաշտոնապես իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Դեսպան Մարագոսը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ փոխանցել ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ամրապնդելու ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ խորացող հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարության, բարեկեցության եւ կայունության ընդհանուր արժեքների վրա՝ ի շահ քաղաքացիների: 

Ի թիվս այլ հարցերի՝ նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսն անդրադարձել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ծավալված գործընկերությանը, տարածաշրջանային համագործակցությանը, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,