Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացրել է ընտրողների նույնականացման տեխնիկական սարքավորումների դասընթացավարների վերապատրաստում
22 Մայիսի, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացրել է ընտրողների նույնականացման տեխնիկական սարքավորումների դասընթացավարների վերապատրաստում


Մայիսի 9-10-ը Երեւանում` ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ընտրողների նույնականացման տեխնիկական սարքավորումների դասընթացավարների վերապատրաստում։

Դասընթացն անցկացվել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Երկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 130 մասնակից, ովքեր ներգրավվելու են ընտրական գործընթացներում սարքավորումների կիրառման վերաբերյալ ուսուցման եւ տեխնիկական կարողությունների փոխանցման աշխատանքներին։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ընտրական գործընթացի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ սարքավորումների կիրառման ընթացակարգերին, տեղադրման եւ ստուգման գործընթացներին, ինչպես նաեւ քվեարկության օրը դրանց խնդիրների արձագանքման մեխանիզմներին եւ դասընթացավարների դերերին ու պարտականություններին։

ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) եւ ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,