Եվրոպական միությունը 15 միլիոն եվրո բյուջետային ֆինանսավորում է հատկացնում Հայաստանին՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար։
Փետրվարի 27-ին Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցել ֆինանսավորման համաձայնագիրը։
«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերի վերաբերյալ լավ քննարկումներ ունեցանք Երեւանում փոխվարչապետներ Գրիգորյանի եւ Խաչատրյանի հետ», — հանդիպումից հետո X-ի գրառման մեջ ասել է Ադրիեն Կիրալին։
Նույն օրը նա այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ «Երիտասարդ ուղեղներն այստեղ հնարավորություն ունեն զարգացնելու ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի եւ ռոբոտաշինության հմտություններ»,- գրել է Կիրալին X-ում:
Փետրվարի 28-ին Ադրիեն Կիրալին առաջին անգամ հանդիպումն է ունեցել երիտասարդ եվրոպական դեսպանների հետ: «Շնորհակալ եմ մեր ընդհանուր արժեքները կիսելու եւ հայաստանաբնակ երիտասարդներին ԵՄ-ի հետ ծանոթացնելու ձեր ոգեւորության եւ աջակցության համար»,- մեկնաբանել է նա X-ում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,