Հայ ֆերմերները մասնակցել են բարձրարժեք խոտաբույսերի եւ վայրի օգտակար բույսերի վերաբերյալ ԵՄ-ի ու ՄԱԶԾ-ի դասընթացին
11.11.2022

Հայ ֆերմերները մասնակցել են բարձրարժեք խոտաբույսերի եւ վայրի օգտակար բույսերի վերաբերյալ ԵՄ-ի ու ՄԱԶԾ-ի դասընթացին


Հոկտեմբերի վերջին ավարտվել է Եվրոպական միության (ԵՄ) «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի կազմակերպած դասընթացների շարքը։

Դասընթացների վերջին փուլը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Կանաչ ուսուցման կենտրոնում ու վերաբերում էր բարձրարժեք խոտաբույսերի և վայրի օգտակար բույսերի մշակությանը, վերամշակմանը, բերքահավաքին ու շուկայի ձեւավորմանը։

Դասընթացին իրենց մասնակցությունն են բերել ծրագրի 25 շահառուներ։ Կենտրոնի մասնագետների շնորհիվ նրանք ծանոթացել են խոտաբույսերի օգտակար հատկություններին և օգտագործման առանձնահատկություններին։ Դասընթացների ընթացքում մանրամասն անրադարձ է կատարվել բերքի պիտակավորմանը, սերտիֆիկացմանը և բարձրարժեք մշակաբույսերի սերմերի տեսակավորման և փաթեթավորման յուրահատկություններին։

Դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական վկայագրեր։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,