
«Գազի բարձր գները և կայուն գնաճը շարունակում են ազդել տնտեսական հեռանկարների վրա»,- ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հրապարակած «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» թարմացված կանխատեսման մեջ:
Կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին բանկի ներկայության տարածաշրջաններում (Հյուսիասային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա, ներառյալ Արևելյան գործընկերության երկրները) տնտեսությունը կաճի 2,1%-ով։ Սեպտեմբերին այս ցուցանիշը կանխատեսվում էր 3%-ի մակարդակում։ Աճի կանխատեսումներն նվազեցվել են այն 36 երկրների կեսից ավելիում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը:
Ինչ վերաբերում է ՎԶԵԲ-ի ներկայության առանձին տնտեսություններին և տարածաշրջաններին, ապա Բանկն այս տարի կանխատեսում է Ուկրաինայի ՀՆԱ-ի 1 տոկոս աճ (անցած սեպտեմբերին կանխատեսված 8 տոկոսի դիմաց): Սա կնշանակի իրական արտադրանքի կայունացում 2021 թվականի մակարդակի շուրջ 70 տոկոսի սահմաններում: 2024 թվականի համար Բանկի աճի կանխատեսումը կազմում է 3 տոկոս։
«Արևելյան Եվրոպան (առանց Ուկրաինայի) և Կովկասը 2022 թվականին գերազանցեցին սպասելիքները՝ շնորհիվ Հայաստանում և Վրաստանում բարձր աճի։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 2,7%, իսկ 2024 թվականին չափավոր կարագանա մինչև 3,6%՝ Ռուսաստանի շուրջ առևտրի երթուղիների փոփոխման և կապիտալի ու հմուտ միգրանտների ներհոսքի հետ կապված արտասովոր գործոնների ազդեցության թուլացման պայմաններում», — ասված է ՎԶԵԲ-ի զեկույցում:
«Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» առավել համապարփակ զեկույցը կհրապարակվի մայիսին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.