
Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրը տոնելու ենք «ԵՄ-Հայաստան․ ավելի մոտ, քան՝ երբեւէ» խորագրի ներքո։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հրավիրում են բոլորին միանալ տոնակատարություններին։
«Եվրոպայի օրը խաղաղության, միասնության ու համընդհանուր արժեքների պահպանման ու ստեղծման խորհրդանիշն է։ Սերտորեն համագործակցելով Եվրոպական միության հետ՝ Հայաստանը եւս հանձնառու է այս արժեքների պահպանմանն ու առաջխաղացմանը», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։
Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններն ամեն տարի տեղի են ունենում մայիսին՝ Երեւանում եւ ՀՀ տարբեր մարզերում։
Երեւանում հանրային տոնակատարությունները կմեկնարկեն մայիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Ազատության հրապարակում։ Ծրագիրը ներառում է համերգային ծրագիր` Հայկական պետական մանկավարժական համալսարանի փողային նվագախմբի, «Երեւանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի եւ «Գոհարներ» ժողովրդական երգչախմբի մասնակցությամբ: ԵՄ անդամ պետությունները եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերը կունենան իրենց սեփական տաղավարները:
Մայիսի 16-ին՝ ժամը 19։00-ին, Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված մեծ, վառ ու հիշարժան համերգ։ Ելույթ կունենան Արամ MP3-ն, PARG-ը եւ Սրբուկը։
Իմացիր ավելին
Հայաստանում Եվրոպայի օրվա հատուկ էջ





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,