
Սեպտեմբերի 9-ին Երեւանում Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության եւ անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:
Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների եւ միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաեւ հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու, ինչպես նաեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի հաջող իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից:
Եվրոպական հանձնաժողովն ընդգծում է, որ գործընթացի առանցքում լինելու է արժանիքների եւ առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետեւապես՝ գործընթացը տեւելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ «Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչեւ ԵՄ խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը եւ զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.