Եվրոպական միությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին. անհապաղ հրադադար պետք է լինի
Reuters
21 Սեպտեմբերի, 2023

Եվրոպական միությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին. անհապաղ հրադադար պետք է լինի


Եվրոպական միությունն այսօր կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները» Լեռնային Ղարաբաղում։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ Եվրոպական միությունը դատապարտել է շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։

«Այս ռազմական էսկալացիան պետք չէ որպես պատրվակ օգտագործել՝ ստիպելու տեղի բնակչությանը զանգվածային ելք իրականացնել»,- հայտարարել է Բորելը։

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ իրական երկխոսության հնարավորություն ընձեռելու համար, որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ»։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել «ականների պայթյուններից ադրբեջանցի զոհերի վերաբերյալ ողբերգական տեղեկությունների» առիթով։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Նախորդ օրըջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էր Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումների մեկնարկը։

«Այժմ այն պետք է կարգավորվի: Կարեւոր է նաեւ, որ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցելու», — գրել է նա X-ում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,