Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր
EU
24 Հունվարի, 2025

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը 2025 թվականի հունվարի 23-ին հայտարարեց փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին։ Այս նախաձեռնություններն ուղղված են աջակցելու փախստականների տնտեսական ինտեգրմանը, սոցիալական ներառմանը, ինչպես նաեւ՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Այս գործողություններն իրականացվելու են տեղական եւ միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։

«Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման եւ զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման եւ աշխատանքի աջակցման միջոցով։ Հայկական Կարիտասի, Իմփաքթ Հաբ Երեւանի եւ Իրիս Բիզնես Ինկուբատորի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել սկսնակ բիզնեսներին, գործող ձեռնարկություններին եւ ապահովել վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հնարավորություններ:

«Րայզ – Հայաստան․ տեղահանված եւ խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում եւ հզորացում» ծրագիրն ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։ Վորլդ Վիժըն Հայաստանի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության եւ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են փախստականների եւ խոցելի խմբերի կենսական սոցիալական կարիքների լուծմանը։

«Մարդու իրավունքեր փասխստականներին համար եւ փախստականների հետ» ծրագրիրն ուղղված է փախստականների զորեղացմանը՝ իրենց իրավունքների մասին իմացության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն գործում աջակցության, ինչպես նաեւ իրենց իրավունքների եւ առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի եւ Քոմիթ Գլոբալ կազմակերպության կողմից:

Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու նպատակով 2023թ. սեպտեմբերից ի վեր Եվրոպական միությունը մոբիլիզացրել է ավելի քան 67 միլիոն եվրո։ Այս աջակցությունը ներառում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության վարչության (DG ECHO-ի) կողմից հատկացված 18 միլիոն եվրոյի անհապաղ մարդասիրական աջակցությունը։ 

«Մեր ընդհանուր նպատակն է ոչ միայն աշխատել հրատապ կարիքների լուծման ուղղությամբ, այլեւ՝ աջակցել փաստականներին եւ նրանց ընդունած համայնքներին՝ ապահովելու դիմակայուն եւ ներառական միջավայր բոլորի համար», — ծրագրերի մեկնարկի միջոցառմանը նշել է DG ECHO-ի Հարեւանության, Մերձավոր Արեւելքի, Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն պարոն Անդրեաս Պապակոնստանտինուն։

Փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին համահունչ՝ 2024 թվականին ԵՄ-ն 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել Հայաստանի կառավարությանը։  Եվս 25 միլիոն եվրո աջակցություն նախատեսված է 2025 թվականին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,