Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է Եվրոպական ֆիլմերի փառատոնի աշխատարանի հաղթողներին
5 Հունիսի, 2026

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է Եվրոպական ֆիլմերի փառատոնի աշխատարանի հաղթողներին


Հունիսի 1-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարեց 2026 թվականի Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացված աշխատարանի հաղթողներին։

2026 թվականի փառատոնը տեղի ունեցավ մայիսի 15-22-ը Երեւանում՝ Եվրոպայի օրվա տոնակատարությունների կապակցությամբ։

Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ինը կինոռեժիսորները ներկայացրին իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ժյուրիին։

Հաղթող նախագիծը՝ Մելանյա Համասյանի «Լուռ տունը», արժանացավ 500,000 դրամի դրամաշնորհի, իսկ Հադի Բաբաեիֆարի «Շնչի լեզուն» նախագիծը հատուկ հիշատակում ստացավ։

Աշխատարանը կազմակերպվել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից՝ ՅՈՒՆԻՔ–ի հայաստանյան կլաստերի եւ Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ: Խորհրդատվության եւ համագործակցության շաբաթը վարում էր Ստեֆանի ֆոն Լուկովիչը, ով աուդիովիզուալ պրոդյուսեր է՝ հեռուստատեսության եւ կինոյի ոլորտում ավելի քան 30 տարվա փորձով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,