Եվրամիությունը ողջունում է հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը
Reuters
25.06.2024

Եվրամիությունը ողջունում է հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը


«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել»,- հունիսի 23-ին X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: ՀՀ վարչապետի գրասենյակից հայտարարել են, որ մեխանիզմն առաջարկվել է, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»:

Կլաարն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում եւ պատրաստ է տարածել իր փորձը»:

Իմացիր ավելին

Տոյվո Կլաարի գրառումը X-ում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,