
Եվրոպական միությունը ողջունել է հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությունից հետո։
Միջազգային քրեական դատարանն առաջին միջազգային մշտական դատական ատյանն է, որը ստեղծվել է միջազգային լայն հանրության համար մտահոգություն ներկայացնող ամենածանր հանցագործությունների մասով հետաքննություն կատարելու եւ հետապնդում իրականացնելու նպատակով:
2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը տվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ նախագահի աշխատակազմի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երեխաների ապօրինի արտաքսմանն ու ապօրինի տեղափոխմանն առնչվող հանցագործությունների հետ։
Եվրոպական միությունը նաեւ կոչ է արել Հռոմի ստատուտին դեռեւս չմիացած բոլոր երկրներին միանալ դրան։ «Հռոմի ստատուտին յուրաքանչյուր պետության մասնակցությունը միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը եւ ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը վերացնելու եւ հաշվետվության մշակույթ ձեւավորելու ընդհանուր վճռականությունը»,- ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.