Եվրամիությունը եւ Հայաստանն անցկացրել են «Հորիզոն Եվրոպայի» ներքո ԵՄ-ՀՀ համատեղ հետազոտությունների եւ նորարարության կոմիտեի երկրորդ հանդիպումը
11 Դեկտեմբերի, 2023

Եվրամիությունը եւ Հայաստանն անցկացրել են «Հորիզոն Եվրոպայի» ներքո ԵՄ-ՀՀ համատեղ հետազոտությունների եւ նորարարության կոմիտեի երկրորդ հանդիպումը


«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության շրջանակում դեկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցավ ԵՄ-ՀՀ համատեղ հետազոտությունների եւ նորարարության կոմիտեի երկրորդ հանդիպումը։Կողմերը քննարկեցին ձեռք բերված արդյունքները եւ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում շոշափելի առաջընթացի հասնելու նպատակով հետազոտությունների եւ նորարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետագա ուղին:Հայկական կողմը նշել է, որ առաջին հանդիպումից ի վեր հետազոտությունների եւ նորարարության ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես՝ զգալիորեն ավելացել են պետական բյուջեից հետազոտությունների եւ նորարարության ֆինանսավորմանը հատկացվող միջոցները, ինչպես նաեւ Գիտության կոմիտեի վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը թույլ կտա ապահովել կրթության եւ գիտության ոլորտների առավել արդյունավետ ինտեգրում՝ բերելով սիներգետիկ արդյունքների։Հայկական կողմը նաեւ ներկայացրել է Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) քաղաքականության օրակարգի երեք գործողությունների (հետազոտությունների գնահատում, ենթակառուցվածքներ եւ կարիերա) հետ կապված առաջընթացը եւ հաստատել է երկրի հանձնառությունը՝ ERA-ի առաջնահերթությունները ներառելու ազգային հետազոտական ռազմավարությունում:ԵՄ-ն Հայաստանին հրավիրեցլ է ակտիվորեն մասնակցել «Հորիզոն Եվրոպայի» հատուկ ոլորտներում առկա հնարավորություններին, ինչպիսիք են Ընդլայնման գործողությունները, Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները, Եվրոպական հետազոտական խորհրդի եւ Եվրոպական նորարարական խորհրդի առաջիկա հայտամրցույթները, ինչպես նաեւ Համատեղ հետազոտական կենտրոնի հետ գործողությունները:Հայաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 11-ին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ի վեր՝ Հայաստանն արդեն ստացել է ընդհանուր 3,3 մլն եվրոյի չափով ԵՄ ֆինանսական հատկացումներ հետազոտությունների եւ նորարարության ուղղությամբ, որը ներառում է ստորագրված 11 դրամաշնորհային ծրագիր եւ 13 շահառուների մասնակցություն՝ Հայաստանից։Իմացիր ավելինՄամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,