EU4Youth-ը՝ Հայաստանում. երիտասարդ դիզայներները Գյումրիում ներկայացրել են իրենց էկոհագուստի հավաքածուն
08.12.2022

EU4Youth-ը՝ Հայաստանում. երիտասարդ դիզայներները Գյումրիում ներկայացրել են իրենց էկոհագուստի հավաքածուն


Դեկտեմբերի 3-ին Գյումրիում տեղի է ունեցել «rECOvery» հավաքածուի ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում Գյումրիի երիտասարդական պալատի #ԻՄՓԱՔԹ ակումբի երիտասարդները ներկայացրել են օգտագործված հագուստի դիզայնի նոր ու հետաքրքիր լուծումներ, որոնցով նպաստում են նաև շրջակա միջավայրում թափոնների նվազեցմանը։ Նախագծի ընթացքում երիտասարդ դիզայներները ձեռք են բերել հմտություններ և կյանքի կոչել իրենց գաղափարները։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում։

Ծրագրին աջակցել է նաև Վորլդ Վիժն Հայաստանը՝ երիտասարդներին տրամադրելով կարի մեքենաներ և անհրաժեշտ այլ սարքավորումներ ու պարագաներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,