EU4Energy. Շիրակի մարզում ջերմամեկուսացվել են ավելի քան 20 համայնքային շենքեր
17 Հունվարի, 2025

EU4Energy. Շիրակի մարզում ջերմամեկուսացվել են ավելի քան 20 համայնքային շենքեր


«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագիրը Գյումրիում ներկայացրել է ՀՀ Շիրակի մարզում 2023-2024 թթ. իրականացված նախաձեռնությունների ձեռքբերումները։

Ծրագիրն աջակցել է մարզի 20-ից ավելի մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում եւ այլ կառույցներում արեւային կայանների տեղադրմանը եւ շինություններում ջերմային կորուստների նվազեցմանը՝ տանիքների ջերմամեկուսացման եւ դռների ու պատուհանների փոխարինման միջոցներով:

Նախաձեռնություններն իրականացվել են GIZ-ի եւ Հայկական Կարիտասի համագործակցությամբ՝ ուղղված էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի խթանմանը: «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից եւ իրականացվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագրի մաս:

«Իրականացված աշխատանքները ոչ միայն նպաստում են էներգիայի ծախսի կրճատմանը, այլեւ նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումներն ու բարենպաստ ազդեցություն ունենում կլիմայի պահպանության տեսանկյունից», — ասվում է GIZ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,