Երիտասարդ եվրոպացի դեսպանները միացել են Բրյուսելում Եվրոպայի օրվա տոնակատարություններին
9 Մայիսի, 2023

Երիտասարդ եվրոպացի դեսպանները միացել են Բրյուսելում Եվրոպայի օրվա տոնակատարություններին


Մայիսի 6-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրրջանակում եվրոպական կառույցները բացել էին իրենց դռները բոլոր այցելուների առաջ: Եվրոպայի օրը նշանավորում է Եվրամիության համար կարեւորագույն իրադարձությունը՝ 1950 թվականի մայիսի 9-ին ընդունված՝ Ռոբերտ Շումանի հռչակագիրը։

​​ Այդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար եւ Եվրախորհրդարանի ապագա նախագահ Ռոբերտ Շումանը հայտարարեց Ածխի եւ պողպատի եվրոպական համայնքի ստեղծման մասին: Այս նախաձեռնությունը ոչ միայն կայուն խաղաղության հիմք դրեց, այլեւ, որպես մոդել որդեգրելով միջազգային համագործակցությունը, ապացուցեց, որ առաջին քայլն է դեպի մերօրյա Եվրոպական միություն տանող ճանապարհին:

Եվրոպայի օրերը Բրյուսելում կազմակերպվում են ամեն տարի՝ տոնելու խաղաղությունն ու միասնությունը ողջ Եվրոպայում: 2023 թ-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ եւ հարթակներ՝ տեղեկացնելու եւ իրազեկելու լայն հասարակությանն այն մասին, թե ինչ է անում ԵՄ-ն տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ՝ ինչ արժեքների հիման վրա է այն գործում:

Այս տարի մայիսի 4-ից 6-ը 14 երիտասարդ եվրոպական դեսպաններ մասնակցեցին Բրյուսելում անցկացվող տոնակատարություններին եւ միջոցառումներին՝ ԵՄ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի աշխատանքի մասին ավելի խորը պատկերացում կազմելու եւ Արեւմտյան Բալկաններից ու Հարավային հարեւանության երկրներից այլ դեսպանների եւ երիտասարդների հետ կապերը խորացնելու համար։ Նրանք այցելեցին ԵՄ կառույցներ, հանդիպեցին ԵՄ պաշտոնյաների հետ եւ կիսվեցին իրենց տպավորություններով սոցիալական ցանցերում ու բլոգային գրառումներում:

Այս տարվա միջոցառումների կարեւոր թեմաներից էր ցմահ ուսումնառությունն ու նոր հմտություններ ձեռք բերելը։ Այս տարի, որը հռչակված է որպես Հմտությունների եվրոպական տարի, ԵՄ-ն ամբողջ աշխարհում իր ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով նպաստում է ժամանակակից հմտությունների ձեռքբերմանը, որոնք պահանջված են աշխատաշուկայում եւ նպաստում են տնտեսության վերականգնմանն ու կանաչ եւ թվային տեխնոլոգիաների անցմանը:

Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում առկա հմտությունների զարգացման հնարավորությունները կարելի է գտնել EU Neighbors East ծրագրի վեբկայքի բացատրագրում:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,