
Մարտի 4-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հավանություն է տվել Ուկրաինային 668 միլիոն եվրոյի հրատապ ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշմանը։
Դա կօգնի Ուկրաինայի իշխանություններին բավարարել հրատապ ֆինանսական կարիքները, այդ թվում՝ ձեռք բերել սննդամթերք, բժշկական պարագաներ և վառելանյութ իր քաղաքացիների համար: Հրատապ աջակցությունը հասանելի կլինի մի քանի օրվա ընթացքում։ ԵՆԲ-ն կհատկացնի իր տրամադրած երկու վարկերի շրջանակներում հասանելի միջոցները, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի ՓՄՁ-ներին և գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար:
Բացի այդ, ԵՆԲ-ը գործի կդնի այլ նախաձեռնություններ՝ Ուկրաինայի համար արտակարգ համերաշխության փաթեթի շրջանակներում: Դրանք ներառում են.
Բացի այդ, ԵՆԲ-ի փորձագետները ներկայումս գնահատում են Ուկրաինայի հարևանության և Եվրամիության այն երկրների կարիքները, որոնք ընդունում են փախստականներին Ուկրաինայից կամ որևէ այլ կերպ կրում են պատերազմի հետևանքները: ԵՄ բանկը աշխատում է ազգային և տեղական իշխանությունների և այլ գործընկերների հետ՝ այդ երկրներին և տարածաշրջաններին շտապ կարգով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ֆինանսավորումը կարող է ցուցաբերվել մարզային կամ քաղաքային իշխանությունների համար նախատեսված առկա, դեռևս չհատկացված վարկերի արագ վերանայման կամ փախստականներին առնչվող նոր գործողությունների հաստատման ձևով, որոնք ԵՆԲ-ը կարող է ֆինանսավորել մինչև 100%-ի չափով՝ սովորական առավելագույն 50%-ի փոխարեն:
Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերն ասել է, որ ԵՆԲ-ն նաև ուղիներ է փնտրում՝ արագացնելու լրացուցիչ 1,3 միլիարդ եվրոյի ներդրումները: Նա հավելել է. «Հենց որ պայմանները թույլ տան, մենք կօգնենք վերականգնել այն, ինչ ներխուժման արդյունքում ավերվել է Ուկրաինայում: Մենք նաև քայլեր կձեռնարկենք՝ օգնելու բոլոր տուժած երկրներին՝ լինեն դրանք ԵՄ անդամ, թե դրա հարևաններ՝ լուծելու Ուկրաինայից ժամանած փախստականների և այս սարսափելի պատերազմի պատճառած տնտեսական վնասի հետ կապված հարցերը»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.