ԵՄ-ը մեկնարկում է «Culture Moves Europe» ծրագիրը և հայտարարում անհատական շարժունակության դրամաշնորհների առաջին մրցույթը
12 Հոկտեմբերի, 2022

ԵՄ-ը մեկնարկում է «Culture Moves Europe» ծրագիրը և հայտարարում անհատական շարժունակության դրամաշնորհների առաջին մրցույթը


Հոկտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է արվեստագետների և մշակութային գործիչների մշտական շարժունակությանն ուղղված իր նոր՝ «Culture Moves Europe» ծրագիրը, ինչպես նաև դրա շրջանակներում անհատական շարժունակության դրամաշնորհների առաջին մրցույթը:

«Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի շրջանակներում երեք տարվա համար (2022-2025 թթ.) 21 միլիոն եվրո ընդհանուր բյուջեի շնորհիվ «Culture Moves Europe»-ը դառնում է արվեստագետների և մշակութային գործիչների շարժունակության խոշորագույն եվրոպական սխեման, որն ընդգրկում է «Ստեղծարար Եվրոպա»-ի «Մշակույթ» ուղղության մեջ ներառված բոլոր երկրները (ներառյալ Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան) ու ոլորտները։

Եվրոպական հանձնաժողովի անունից Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող «Culture Moves Europe» ծրագիրը ներառում է երկու գործողություն՝ անհատական շարժունակություն և կացություն: Շարժունակության դրամաշնորհների միջոցով այն շուրջ 7,000 անհատ արվեստագետների և մշակութային գործիչների հնարավորություն կտա մեկնել արտերկիր՝ ինչպես ԵՄ, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 2023 թվականի սկզբից նրանք նաև կկարողանան ապրել ու մշակութային գործունեություն ծավալել արտերկրում կամ հյուրընկալել օտարերկրյա արվեստագետների ու մշակույթի գործիչների:

Անհատական շարժունակության դրամաշնորհների առաջին մրցույթն ուղղված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի, նորաձևության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, վիզուալ արվեստի և կատարողական արվեստի ոլորտներում աշխատող արվեստագետներին և մշակութային գործիչներին:

Անհատական շարժունակության դրամաշնորհային մրցույթներն անցկացվելու են աշնանից մինչև գարուն՝ ամսական գնահատումներով:

«Culture Moves Europe»-ի շարժունակության դրամաշնորհը ներառում է ստանդարտ ճանապարհածախս (350 եվրո՝ մինչև 5000 կմ և 700 եվրո՝ 5001 կմ-ից ավելի հեռավորությունների համար, ընդ որում այն ներառում է դեպի մեկնման կետ և հետվերադարձի ծախսերը) և օրական 75 եվրո՝ որպես օրապահիկի և կեցության ծախսերի ապահովում:

Բացի այդ, նախատեսվում են մի շարք լրացուցիչ հատկացումներ, այդ թվում՝ վիզայի հետ կապված ծախսերի և ընտանեկան հատկացումների տեսքով այն արվետսագետների համար, ովքեր ունեն 10 տարեկանից փոքր երեխա: Ուկրաինացի արվեստագետները, ովքեր հնարավոր է չկարողանան լքել երկիրը, կարող են ուղղակիորեն դիմել վիրտուալ շարժունակության համար: Այդ դեպքում նրանք կստանան օրական 35 եվրո օրապահիկ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Culture Moves Europe

Culture Moves Europe: շարժունակության արվեստագետների և մասնագետների համար



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,