ԵՄ-ը հանցավորության կանխարգելման թեմայով համաժողով է  կազմակերպել Հայաստանում
24 Փետրվարի, 2023

ԵՄ-ը հանցավորության կանխարգելման թեմայով համաժողով է  կազմակերպել Հայաստանում


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը փետրվարի 22-ին կազմակերպել է Հանցավորության կանխարգելման թեմայով համաժողով։

Միջոցառման նպատակն էր հանցավորության կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների եվրոպական ու տարածաշրջանային միտումների և հետագայում Հայաստանում հանցավորության կանխարգելման մեխանիզմների սահուն ներդրման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում նախաձեռնել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀՀ կառավարության, իրավապահ մարմինների, գիտական և պետական հաստատությունների և իրավապաշտպան կազմակերպությունների իրավաբանների հետ։

«Մեր նպատակն է արդարադատության ոլորտի շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրել հանցավորության կանխարգելման մեխանիզմների արդյունավետության և օգուտների, ինչպես նաև ռազմավարություն ունենալու անհրաժեշտության վրա, սահմանել և՛ առաջնահերթություններ, և՛ կոնկրետ գործողությունների ծրագրեր՝ ուղղված հանցավորության կանխարգելմանը»,- համաժողովում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչի շրջանակում։

Իմացիր ավելին



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,