ԵՄ-ը եւ Հայաստանը քննարկել են 90 միլիոն եվրո արժողությամբ բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագիրը
7 Նոյեմբերի, 2025

ԵՄ-ը եւ Հայաստանը քննարկել են 90 միլիոն եվրո արժողությամբ բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագիրը


Բրյուսելից ժամանած ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետի գրասենյակի եւ ոլորտային նախարարությունների հետ՝ քննարկելու Եվրոպական միության կողմից նախատեսվող 90 միլիոն եվրո արժողությամբ բազմաոլորտային բյուջետային աջակցության առաջիկա ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել առանցքային բարեփոխումները եւ ամրապնդել Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության հետ։

ԵՄ առաքելությունը գլխավորում էր Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG ENEST)՝ Արեւելյան հարեւանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ադրիեն Կիրալին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համանախագահությամբ, մասնակցել էր ԵՄ — Հայաստան «Գլոբալ դարպասներ» ներդրումային հարթակի չորրորդ նիստին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,