Ս. թ. հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնության փակման եւ դրա արդյունքների ներկայացման միջոցառումը:
Նախաձեռնությունը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության (ԵՄ) եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ «ԵՄ էներգաարդյունավետություն եւ վերականգնվող էներգիա Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում։
Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի շուրջ 108 մետաղագործ վարպետների համար, որոնց թվում են 20 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք, կազմակերպվել է էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ թվով 5 դասընթաց։
Դասընթացների ավարտին մասնակից վարպետներին տրամադրվել են էներգաարդյունավետ վառարանների գծագրերը, տեխնիկական չափորոշիչները, որպեսզի պատվերների դեպքում կարողանան պատրաստել։
Շուրջ 50 վարպետի համար կազմակերպվել է 5 ձեռնարկատիրական երկօրյա դասընթաց, ինչն իր մեջ ներառել է շուկայավարման տեխնիկա, ֆինանսական կառավարման պրակտիկաների ուսումնասիրություն։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,