ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության եւ դիմակայունության ամրապնդմանը:
Նոր ֆինանսավորման մասին հայտարարվեց նույն օրը Բրյուսելում ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ստորագրման համատեքստում։
Նոր հատկացումը կուղղվի մի շարք նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ ականազերծման գծով վերապատրաստում եւ սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաեւ տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումներ։
ԵՄ ֆինանսավորումը կուղղվի նաեւ արտաքին միջամտության դեպքերի հայտնաբերմանը, վերլուծությանը եւ հակազդմանը։
«Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին»,- նշեց Կայա Կալասը:
Նա հավելեց, որ արտաքին միջամտությանը հակազդելը պահանջում է ամբողջ հասարակության ներգրավվածությունը, ներառյալ քաղաքացիական հասարակությունը եւ ազատ եւ անկախ լրատվամիջոցները։
«Եկեք պարզ խոսենք. դուք այս մարտահրավերների առջեւ մենակ չեք։ Մենք այստեղ ենք՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար», — եզրափակեց Կալլասը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,