ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության տրամադրման եւ վիզայի ազատականացման հնարավորությունը
15 Նոյեմբերի, 2023

ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության տրամադրման եւ վիզայի ազատականացման հնարավորությունը


Եվրոպական միությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանն ապակայունացնելու ցանկացած փորձի նկատմամբ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ մեր ուղերձն Ադրբեջանին հստակ է. Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ կհանգեցնի մեր հարաբերությունների համար ծանր հետեւանքների»,- ասել է Բորելը։

Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ը կոչ է անում վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, որոնք մեկնարկել էին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո: «Ցանկանում ենք տեսնել կնքված խաղաղության պայմանագիր եւ կշարունակենք մեր միջնորդական ջանքերը»,- ասել է Բորելը:

ԵՄ արտգործնախարարները նաեւ որոշել են Խորհրդի հաջորդ նիստին հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,