ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ լուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ խորը մտահոգության ֆոնին
Reuters
28.07.2023

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ լուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ խորը մտահոգության ֆոնին


«Եվրոպական միությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը յոթ ամիս եւ ավել շարունակվում է՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի այն վերականգնելու մասին վճիռների»,- ասված է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի անունից հուլիսի 27-ին տարածված հայտարարության մեջ։

«Բժշկական պարագաները եւ առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, որը սարսափելի հետեւանքներ ունի տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ ու ազատ տեղաշարժը եւ թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»,- նշված է հայտարարության մեջ։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից արտահայտված՝ Աղդամ քաղաքով եւս ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը։ Այն չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Միաժամանակ, ԵՄ-ը նշում է, որ տարածաշրջանում լրջորեն տուժել է ԿԽՄԿ-ի գործունեությունը եւ կոչ անում այն ամբողջապես վերականգնել, ներառյալ՝ բժշկական տարհանումները եւ մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ ցանկացած կողմից չպետք է քաղաքականացվեն մարդասիրական մուտքի հնարավորությունները»։

Եվրոպական միությունը եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի/Խանքենդիի միջեւ երկխոսության խթանմանը: «Դա նաեւ պահանջում է բոլոր կողմերի բանակցությունների արդյունքների, ինչպես նաեւ ընդհանուր շահերի եւ փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի նկատմամբ ճշմարիտ հանձնառություն», — եզրափակել է Բորելը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,