ԵՄ-ն Հայաստանին 3․5 միլիոն եվրո է փոխանցել արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
12 Հունիսի, 2024

ԵՄ-ն Հայաստանին 3․5 միլիոն եվրո է փոխանցել արդարադատության ոլորտի բարեփոխումների համար


Եվրոպական միությունը հունիսի 7-ին Հայաստանին 3․5 միլիոն եվրո է փոխանցել 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) երկրի ստանձնած պարտավորությունների, ԵՄ լավագույն փորձի, ինչպես նաեւ արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկություններին համահունչ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշվում է, որ վճարումը «կարեւոր քայլ է, որով  արձանագրվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգի ուղղությամբ առաջընթացի ճանաչումը», այն է՝ բարելավված հաշվետվողականության եւ բարեվարքության ապահովում, մասնավորապես՝ դատավորների եւ դատախազների բարեվարքության ստուգումների շարունակականության եւ բոլոր գործող դատախազների, դատավորների եւ քննիչների անձեռնմխելիության կանոնավոր ստուգումների մեխանիզմի ներդրման միջոցով, բարելավված արդյունավետության եւ արդարադատության մատչելիության ապահովում՝ ինտեգրված էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման եւ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման միջոցով, ինչպես նաեւ դատավորների, դատախազների եւ քննիչների համար համապարփակ գնահատման, նշանակման եւ բողոքարկման մեխանիզմների ներդրում։

«Փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ եւ համակարգային քաղաքականություն եւ ջանքեր, ինչպես նաեւ արդարադատության ոլորտի հաստատություններում կարողությունների զարգացում»,- ասվում է ԵՄ պատվիրակության գրառման մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,