ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում նրա ապակայունացնող գործողությունների
EU
11 Հոկտեմբերի, 2024

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում նրա ապակայունացնող գործողությունների


Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 8-ին հավանություն է տվել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում վերջինիս ապակայունացնող գործողությունների:

Այս նոր մեխանիզմը ԵՄ-ին թույլ կտա թիրախավորել Ռուսաստանի Դաշնության կառավարության գործողություններին ու քաղաքականությանը մասնակից անհատներին եւ կազմակերպություններին, որոնք խաթարում են ԵՄ-ի ու նրա անդամների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ երրորդ երկրների հիմնարար արժեքները, անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը։

ԵՄ-ն այլեւս կկարողանա պայքարել այնպիսի հիբրիդային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ընտրական գործընթացների եւ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության քայքայումը, տնտեսական գործունեությանը, հանրային շահերի ծառայություններին կամ կարեւոր ենթակառուցվածքներին սպառնալիքները եւ սաբոտաժները, համակարգված ապատեղեկատվության օգտագործումը, արտերկրից ստացված տվյալների մանիպուլյացիան, վնասակար կիբերգործունեությունը, միգրացիոն հոսքերի ուղղությունը եւ այլ ապակայունացնող գործողություններ:

Այս նոր մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել պատժամիջոցների առանձին ցուցակ, որում կներառվեն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք։ Նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ-ի քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի նրանց միջոցներ տրամադրել։ Այդ ցուցակում հայտնված մարդկանց կարգելվի նաեւ մուտք գործել Եվրամիության տարածք։

ԵՄ-ի անունից իր հայտարարության մեջ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խստորեն դատապարտել է Ռուսաստանի՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ գործընկերների դեմ հիբրիդային գործունեության ահագնացող արշավը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի գործունեությունը, ի թիվս այլի, նպատակ ունի խաթարել ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային եւ իրեն պաշտպանելու կարողությունը։ «Դա չի հաջողվելու։ Մենք գործելու ենք միասնական եւ վճռական՝ այդ գործողություններին արձագանքելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Մեր աջակցությունն Ուկրաինային կմնա ամուր եւ անսասան այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», — ասել է Բորելը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Բորելի հայտարարությունը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,