«ԵՄ-ն հանուն բարեխղճության» (EU for Integrity) ծրագրի շրջանակներում գործող «Բաց կառավարման գործընկերություն»-ը Եվրոպական միության աջակցությամբ նախաձեռնել է ծրագրային առաջարկների մրցույթ՝ Արևելյան գործընկերությունից իր անդամների՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կոնսորցիումների համար։
Հայտատուները պետք է կենտրոնանան ԲԿԳ հարթակի օգտագործման վրա՝ քաղաքացիական հասարակության ակտիվությունն ընդլայնելու և բարեխղճության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծառայությունների մատուցման, արդարադատության, COVID-19-ի արձագանքման ու վերականգնման, ինչպես նաև քաղաքացիական տարածության ոլորտներում միջոլորտային գործընկերություններ կառուցելու համար:
Մինչև 40,000 եվրո դրամաշնորհները տրամադրվելու են իրականացման 4-12 ամիս ժամանակահատվածի համար։
Ի տարբերություն ԲԿԳ կանոնավոր մրցույթների՝ այս ծրագրային առաջարկների մրցույթը չունի հատուկ վերջնաժամկետ: Առաջարկները դիտարկվում են եռամսյակը մեկ:
Սույն մրցույթը հայտարարվում է ԵՄ Արևելյան գործընկերության համար «ԵՄ-ն՝ հանուն բարեխղճության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և համատեղ իրականացվում Բաց կառավարման գործընկերության ու ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի կողմից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,