
2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը։
ԵՄ-ն եւ Հայաստանը պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկմանն ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։
Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումներն օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ-ն դրվատել է առաջընթացը նշյալ ոլորտներում։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարեւորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն նաեւ ընդգծել է խտրականության բոլոր դրսեւորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը եւ խրախուսել Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում:
Գործընկերության կոմիտեն նաեւ անդրադարձավ տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին եւ աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին: Եվրոպական միությունը եւ Հայաստանը կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցությունը:
Հանդիպումը նաեւ հնարավորություն ընձեռեց վերանայելու մաքսային ոլորտում եւ տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծեց մաքսային ոլորտում համագործակցելու կարեւորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.