ԵՄ-ն եւ Հայաստանը նշում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակը
29 Նոյեմբերի, 2024

ԵՄ-ն եւ Հայաստանը նշում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակը


ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երեւանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Երեւանում կայացած միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախարարներ, փոխնախարարներ, եւ կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ԵՄ պատվիրակության եւ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: 

Դեսպան Մարագոսն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը։

«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը: Այն ապահովում է ամուր շրջանակ քաղաքական, տնտեսական, առեւտրի եւ այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան խորացված համագործակցության համար՝ նպատակ ունենալով դրական փոխություններ ապահովել մարդկանց կյանքի համար: Տարիների ընթացքում ինտենսիվ աշխատել ենք համաձայնագրի ներուժը  լիարժեք բացահայտելու եւ մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», — նշել է Մարագոսը։

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն այս տարի մեկնարկել է 270 միլիոն եվրո բյուջեով Հայաստանի դիմակայունության եւ աճի ծրագիրը, հաստատել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ներքո ՀՀ զինված ուժերին երբեւէ առաջին աջակցության փաթեթը, ինչպես նաեւ նախաձեռնել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումներին, ենթակառուցվածքներին եւ տարածաշրջանային զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ՀՀ կառավարությունը վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու ՀԸԳՀ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,