Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին ժամանել էր Երեւան՝ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության քաղաքական մակարդակի մեկնարկի առիթով։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպումներում Սխինասը քննարկել է նաեւ ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգի այլ ասպեկտներ։
«Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի հետ համագործակցությունը եւ շարժունակությունը խթանելու մեր հանձնառության հստակ ցուցադրումն է»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ «Այս երկխոսության նպատակն է ի վերջո վերացնել ԵՄ-ում կարճաժամկետ կացության համար Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի պարտավորությունը, երբ Հայաստանի իշխանություններն էական բարեփոխումներ կիրականացնեն այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի եւ ապաստանի կառավարումը, հասարակական կարգի պահպանությունը եւ անվտանգությունը, ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքները»։
Ըստ ԵՄ պատվիրակության՝ Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ բարեփոխումների առաջընթացին եւ զարգացումներին հետեւելու նպատակով:
Իր այցի ընթացքում փոխնախագահ Սխինասը հանդիպել է նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ՝ նրանց հետ քննարկելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին շրջանի առաջընթացը եւ դրանց հետագա խորացման հեռանկարները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,