ԵՄ-ն չի ճանաչում այսպես կոչված «նախագահական ընտրությունները» Լեռնային Ղարաբաղում
Reuters
13 Սեպտեմբերի, 2023

ԵՄ-ն չի ճանաչում այսպես կոչված «նախագահական ընտրությունները» Լեռնային Ղարաբաղում


Եվրոպական միությունը հայտարարել է, որ չի ճանաչում սահմանադրական եւ իրավական շրջանակը, որի սահմաններում 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտում/Խանքենդիում (Լեռնային Ղարաբաղ) անցկացվել են այսպես կոչված «նախագահական ընտրությունները»։

«Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարեւոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է եւ ցանկանում է մասնակցել Բաքվի հետ՝ արդյունքների վրա հիմնված քննարկումներին: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,— ասվում է Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։

«Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհները, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»,- հեռախոսազրույցից հետո իր X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է Բորելը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,