Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին կավելացնի մարդասիրական օգնությունը երկրին և նրա հարևան պետություններին, որոնք ստիպված են ընդունել ուկրաինացի փախստականներին։
ՄԱԿ-ի հրատապ օգնության կոչի շրջանակում Հանձնաժողովը լրացուցիչ 90 միլիոն եվրո կհատկացնի հրատապ օգնության ծրագրերին՝ օգնելու Ուկրաինայում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Ֆինանսավորումը կօգնի մարդկանց Ուկրաինայում և Մոլդովայում: ԵՄ այս նոր մարդասիրական օգնության շնորհիվ նրանք կապահովվեն սնունդով, ջրով, բժշկական օգնությամբ, ապաստանով և առաջին անհրաժեշտության պարագաներով:
Հանձնաժողովը համակարգում է նաև ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինային ուղղված նյութական աջակցության տրամադրումը: Ներկայում իրենց աջակցությունն են առաջարկել 20 անդամ երկրներ՝ Ավստրիան, Բելգիան, Խորվաթիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Նիդեռլանդները: Այն ներառում է 8 միլիոն միավոր բժշկական առաջին օգնության պարագաներ և քաղաքացիական պաշտպանության աջակցություն: Սլովենիայից առաջին բեռնատարը փետրվարի 27-ին ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Մոլդովան, իր հերթին, ակտիվացրել է այնտեղ ժամանած ուկրաինացիներին աջակցության մեխանիզմը։ Մոլդովային արդեն իսկ հրատապ աջակցություն են առաջարկել Ավստրիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները, մասնավորապես՝ ապաստանի և բժշկական առաջին օգնության պարագաների տեսքով:
«Քաղաքացիները ամենաբարձր գինն են վճարում Ուկրաինայի վրա ռուսական անօրինական ռազմական ագրեսիայի համար։ Պատերազմը հղի է միլիոնավոր ուկրաինացիների տեղահանման սպառնալիքով՝ հանգեցնելով մարդասիրական կարիքների կտրուկ աճի, ընդ որում ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ հարևան երկրներում, որտեղ ուկրաինացիներն ապահովություն են փնտրում»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Միևնույն ժամանակ, Ներքին գործերի հարցերով եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը երեկ՝ փետրվարի 28-ին, եղել է Ռումինիայում, իսկ արդեն այսօր՝ մարտի 1-ին, կլինի Սլովակիայում՝ տեղում գնահատելու իրավիճակը փախստականների մասով: Փետրվարի 28-ի առավոտյան հանձնակատար Յոհանսոնն այցելել է Ուկրաինայի և Ռումինիայի միջև գտնվող Սիրետ սահմանային անցակետի փախստականների շարժական ճամբար:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,