Մայիսի 28-ին ԵՄ-ն հայտարարեց կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջանի նոր ռազմավարության մասին, որը ներառում է Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։
ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաեւ ամրապնդել ԵՄ-ի աշխարհաքաղաքական դերը որպես հուսալի դերակատարի Սեւծովյան տարածաշրջանում։
ԵՄ-ն կխորացնի համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ շարունակելով համագործակցությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ։ Սեւծովյան տարածաշրջանում ԵՄ ապագա համագործակցությունը կկենտրոնանա հետեւյալ ուղղությունների վրա՝
Տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին ԵՄ-ն վերոնշյալ ուղղություններից յուրաքանչյուրի շրջանակում կիրականացնի երեք հիմնական նախաձեռնություն՝ տարածաշրջանի աճի ներուժը բացահայտելու եւ միաժամանակ հակամարտային եւ անվտանգության հրատապ մարտահրավերներին արձագանքելու նպատակով.
Ռազմավարությունը կմիավորի ԵՄ բոլոր համապատասխան գործիքներն ու քաղաքականությունները՝ մոբիլիզացնելով ներդրումներ՝ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության եւ «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգու հանգույն (ԵՄ հաստատությունները՝ անդամ պետությունների, ինչպես նաեւ եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ):
«Եվրոպական միության ակտիվ դերը կարեւոր է Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործում, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պայմաններում։ Մենք սերտորեն կհամագործակցենք մեր հարեւանների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար։ Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ուժեղ եւ ավելի բարգավաճ ապագա բոլորի համար», — նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է գործընկեր երկրների հետ անցկացնել ԵՄ նախարարական հանդիպում՝ ԵՄ ռազմավարական մոտեցման շրջանակներում համագործակցությունը խթանելու համար։
Իմացիր ավելին
Տեղեկատվական թերթիկ. ԵՄ-ի ռազմավարական մոտեցումը Սեւծովյան տարածաշրջանի վերաբերյալ





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,