ԵՄ-ն աջակցում է Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը
27 Մարտի, 2026

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը


Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի էլեկտրական մեծությունների եւ պտտման մոմենտի տրամաչափարկման նորաստեղծ լաբորատորիաները, ինչպես նաեւ ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները հաջողությամբ ստացել են միջազգային հավատարմագրում։ Այս մասին մարտի 23-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը՝ նպաստելով տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը եւ կայուն տնտեսական աճին», — նշել է Պատվիրակությունն իր մամուլի հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ միջազգային հավատարմագրման շնորհիվ «հիմնական տրամաչափարկման ծառայությունները կդառնան առավել մատչելի, հուսալի եւ տնտեսապես շահավետ Հայաստանի ձեռնարկությունների համար»։

Պատվիրակությունը նաեւ նշել է, որ այս առաջընթացը «կարեւոր քայլ է» ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործում, որը աջակցում է ԵՄ չափանիշներին կանոնակարգերի մոտարկմանը, բարելավում շուկայի նկատմամբ վերահսկողությունը եւ նպաստում հայկական արտադրանքի մուտքին միջազգային շուկաներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,