ԵՄ-ն 150,000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացնում Արևելյան գործընկերության երկրների հինգ քաղաքների
20 Մարտի, 2024

ԵՄ-ն 150,000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացնում Արևելյան գործընկերության երկրների հինգ քաղաքների


ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը 30,000-ական եվրո դրամաշնորհ է հատկացրել իր Տարածաշրջանային քաղաքների ցանցում ընդգրկված հինգ համայնքներից յուրաքանչյուրին՝ Չարենցավան եւ Սեւան (Հայաստան), Քութայիս եւ Փոթի (Վրաստան), Օրհեյ (Մոլդովա)։

Ցանցը նպատակ ունի աջակցել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված մշակութային զարգացման ռազմավարությունների կայուն իրականացմանը: Հինգ համայնքների ռազմավարական ծրագրերը խթանում են տարածաշրջանի տնտեսությունը՝ նպաստելով տեղական ստեղծագործական եւ մշակութային ոլորտների զարգացմանը:

Ընտրված համայնքները 2024 թվականին կօգտագործեն  շնորհված միջոցները մշակութային տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, ինչպիսիք են արվեստի միջոցառումները եւ վերապատրաստումները: Համայնքային իշխանություններից մեկն էլ կստեղծի տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա: Լինելով EU4Culture-ի Տարածաշրջանային քաղաքների ցանցի անդամներ՝ համայնքները ցանցի ներսում եւ դրանից դուրս կկիսվեն նաեւ իրենց մշակութային զարգացման ռազմավարություններն իրականացնելու փորձով։

«Հինգ համայնքների համար նոր փաթեթը կարող է լրացուցիչ խրախուսանք ծառայել Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի մարզերում զարգացման հնարավորություններ ստեղծելու համար՝ այդպիսով ստեղծելով երկրներում մշակութային եւ ստեղծագործական ոլորտների դիմակայունության ամրապնդման նոր մոդելներ», – ասել է EU4Culture-ի ծրագրային թիմի ղեկավար Անատոլի Բայֆերտը։

«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն ունի 7.85 միլիոն եվրո բյուջե եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մայրաքաղաքային բնակավայրերին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,